Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, մեր աշխատանքների խոչընդոտման փորձ. «Մայր Հայաստան» դաշինք

Մարտ 27,2025 16:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Մայր Հայաստան» դաշինքը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված ուժային կառույցների /հակակոռուպցիոն կոմիտե և ոստիկանություն/ հարձակումները Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի և «Մեր քաղաքը» դաշինքի դեմ։

Վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունեցել դաշինքների ավագանու ցուցակի անդամների, նախընտրական գրասենյակի աշխատակիցների բնակարաններում, կենտրոնական շտաբերում։

Մենք այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, մեր աշխատանքների խոչընդոտման փորձ և դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը, որի շրջանակներում բերման են ենթարկել նույնիսկ երկու անչափահասների մորը՝ լուրջ սթրեսի ենթարկելով երեխաներին։

Մենք կոչ ենք անում գյումրեցիներին ակտիվորեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք ընտրություններին, մերժել թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող Քաղաքացիական պայմանագրին և փոփոխությունները սկսել Գյումրիից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31