Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում 

Մարտ 27,2025 16:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ս.թ. մարտի 20-ին Future Economy Summit-ի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ ներկայացվել է Web3 ոլորտը, անդրադարձ է կատարվել բլոկչեյն տեխնոլոգիաներին, Ֆասթեքսի պրոդուկտներին և AKNEYE բրենդին:

Մշակույթն  ու տեխնոլոգիան միավորող AKNEYE-ը համաշխարհային հարթակ է արվեստագետների համար։ Աչքանման քանդակներից մինչև NFT-ներ. յուրաքանչյուր ստեղծագործություն ունի խոր սիմվոլիզմ, որում արտահայտվում է արվեստի անցյալը, ներկան և ապագան։

AKNEYE-ի արվեստի համադրող Արմինե Հարությունյանն ընդգծել է նմանատիպ տեղեկատվական հանդիպումների կարևորությունը հայաստանյան բուհերում․ «AKNEYE-ը շատ յուրահատուկ և բացառիկ պրոյեկտ է, որը միավորում է արվեստը, դիջիթալը և կոնյակագործությունը: Մի կոնցեպտ է, որն աշխարհում չի եղել, և ես շատ հպարտ եմ, որ Հայաստանում է դա առաջին անգամ եղել և աշխարհով մեկ հայտնի է դառնում: Ամեն մի ԱԿՆ արվեստ է, ու հենց այս բուհում ելույթ ունենալը շատ կարևոր է, որովհետև հենց արվեստագետների հետ գործ ունենք: Հուսամ՝ կոգևորենք նրանց ու կկապենք դիջիթալ արվեստի հետ»:

Fastex Exchange-ի P2P Գործառնական ղեկավար Տարոն Պողոսյանը պատմել է, թե ինչ հնարավորություններ են տալիս բլոկչեյն տեխնոլոգիան, կրիպտոարժույթը, Web3 ոլորտը․  «Տեխնոլոգիան ու ապագան, նաև ֆինանսները, շատ արագ են փոխվում: Կարծում եմ՝ որպես ապագայի սերունդ, որը կառավարելու է իր ֆինանսները, որը երկրում ինչ-որ փոփոխություն է բերելու, բավականին մեծ կարևորություն ունի նմանատիպ փոփոխությունների մասին իրազեկելը, մարդկանց տեղեկացնելը, լսարանը մեծացնելը»:

Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները բացահայտեցին Web3 աշխարհն ու NFT-ները՝ ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31