Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջադարձային պահ է եկել՝ աշխատելու Հարավային Կովկասում տևական անվտանգություն ու տնտեսական բարգավաճում ապահովելու շուրջ. ԱՄՆ դեսպան

Մարտ 27,2025 15:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամփոփելով Սյունիքի մարզ կատարած այցը՝ դեսպան Քվինը վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանությանն ու Հայաստանում ամերիկյան ներդրումների ապահովմանը

Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ – ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփեց իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծեց ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։

Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկեց տնտեսական և մարզային նշանակության հարցեր։


Սյունիքի ճանապարհին՝ Արարատի մարզում, դեսպանն այցելեց նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հանդիսանում է խոշոր ամերիկյան ներդրում Հայաստանում և որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար։

Հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով մետաղաձուլարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը։ Այս գործարանը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների առաջատար դերը նորարարության ու տեխնոլոգիաների ոլորտում։

Սյունիքի մարզում նա այցելեց «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։ Կոնտուր Գլոբալ ընկերությունը վերազինել է 55 տարվա պատմություն ունեցող համալիրն ամերիկյան տեխնոլոգիաներով՝ ապահովելու հուսալի էներգամատակարարում՝ միաժամանակ ստեղծելով աշխատատեղեր ամերիկացիների և տեղացիների համար։

Դեսպան Քվինը նաև այցելեց Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցի, որտեղ ընդգծեց ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունն պահպանելու կարևորությունը։

Գորիսում դեսպանը հանդիպեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։

Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցեց համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

«Խոսելով սյունեցիների հետ՝ ես զգացի խաղաղության, կայունության ու բարեկեցության հանդեպ նրանց տածած հույսը։ Ես ամեն ինչ կանեմ մեր երկու երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու համար», – ասաց դեսպան Քվինը։ Նա ողջունեց խաղաղության համաձայնագրի ուղղությամբ վերջին շրջանի առաջընթացը՝ ընդգծելով, որ շրջադարձային պահ է եկել՝ մի կողմ թողնելու տասնամյակներ տևած հակամարտությունը և աշխատելու Հարավային Կովկասում տևական անվտանգություն ու տնտեսական բարգավաճում ապահովելու շուրջ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31