Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորի գլուխները տալու ենք պատերին, ովքեր փող են ուզում բաժանել մարդկանց»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գյումրիում կատարվողի մասին

Մարտ 27,2025 15:47

«Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ տեռոր չի սկսվել, ուղղակի որոշ արկածախնդիրներ դեռ մտածում են, որ կարող են ընտրակաշառքի, մի կապ փայտի ու հայհոյանքի միջոցով ազդել քաղաքացու որոշման վրա։ Իրավապահ մարմինները պետք է գործեն։ Կարծում եմ, գործում են օրենքի ողջ խստությամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Գյումրիում կատարված խուզարկությունների ու ձերբակալությունների մասին հարցերին։

Նա համաձայն չէ, որ ՔՊ-ականներն այս կերպ փորձում են ազդել քաղաքացիների ընտրության վրա։ Իր հավաստմամբ՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում որեւէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա։

«Բոլորի գլուխները տալու ենք պատերին, ովքեր փող են ուզում բաժանել մարդկանց»,- հայտարարեց իշխանական պատգամավորը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31