«Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը կուլ է գնում ադրբեջանցիների ճնշումներին եւ պարտադրանքներին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան շարժումը չշարունակելու մասին հարցին, որն ադրբեջանական մամուլում ցնծության թեմա է դարձել։
Սեյրան Օհանյանի բնութագրմամբ․ «Սա խնդրանքի, ծնկի իջնելու պես մի բան է, որը ինքն ուղղում է Ալիեւին, որպեսզի «Խաղաղության պայմանագիրը» ստանա»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին խոսելը Սեյրան Օհանյանը համարում է Արցախի ժողովրդի եւ Արցախի հանրապետության ծննդականը փակելու նման մի բան, որը հանցագործություն է, քանի որ փաստացի, արցախյան շարժում հիմա չկա, հիմա կա Արցախի եւ արցախցիների իրավունքները պահելու, դրանք առաջ տանելու խնդիր։
Կարդացեք նաև
ՀՀ նախկին նախագահների հասցեին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն էլ, Սեյրան Օհանյանը համարում է «փողոցային վարքագիծ»։ Իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ճիշտ չեն գնահատում առկա ռազմաքաղաքական իրավիճակը եւ իրենց բոլոր գործողությունները եւ հայտարարությունները բխում են դրանից։
«Անհավասարակշիռ վիճակում գտնվող երկրի ղեկավարը ո՞նց կարող է հավասարակշիռ որոշումներ կայացնել»,- հարցին հարցով պատասխանեց Սեյրան Օհանյանը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հեռանա։
Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից՝ Սեյրան Օհանյանը հնարավոր է համարում Ադրբեջանի կողմից պատերազմի սադրանքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ