Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում ցուցադրած «գժական» ներկայացումը ուղղակիորեն պայմանավորված էր այն տոտալ փակուղով, որի մեջ ընկել է Նիկոլը եւ որի մեջ ինքը գցել է Հայաստանը»

Մարտ 27,2025 15:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից ՀՀ նախկին երեք նախագահների եւ ընդդիմության հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ ասաց. «Կադրերը, որ մենք երեկ տեսանք ԱԺ-ում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ հոգեբանության բոլոր դասագրքերում տիպիկ շիզոիդալ դրսեւորումներ են: Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս շիզոիդալ ներկայացումը կազմակերպված էր:

Հիմա կհիմնավորեմ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ընկել ահա այս վիճակի մեջ եւ իրեն, ինչպես ինքն էր ժամանակին ասում, երբ որ պետք է լինում, գժի տեղ է դնում:

Եվ այսպես: Նիկոլ Փաշինյանը գնացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջներին՝ միակողմանի զիջումների: Այն պայմանագիրը, որի անունը Նիկոլ Փաշինյանը դրել է խաղաղության պայմանագիր, իսկ իրականում դա Հայաստանի Հանրապետության մահվան վկայականն է, այդ պայմանագրի բոլոր 17 կետերը հայկական կողմից միակողմանի զիջումներ են: Պատահական չէ, որ երեկ ԱԺ-ում տասն անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պայմանագրում երկկողմանի փոխզիջումներ են, հարցին. ասեք գոնե մեկ զիջում, որն արել է Ադրբեջանը, նա չկարողացավ մեր օրինակ բերել եւ իրեն դրեց գժի տեղ: Որովհետեւ մի քանի օր առաջ Երեւանում գտնվող ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը հայտարարեց, որ փաստաթուղթը վերջնականապես կայացավ հայկական կողմի կարեւոր, առանցքային զիջումների արդյունքում: Իսկ Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը հայտարարեց՝ Հայաստանը գնաց համարձակ զիջումների:

Եվ որպեսզի հիմա չհրապարակի այդ փաստաթուղթը, Նիկոլ Փաշինյանը իրեն դնում է գժի տեղ: Ինչու է Նիկոլ Փաշինյանը հայտնվել այս շիզոիդալ կարգավիճակում, որովհետեւ երեկ Ալիեւի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Ալիեւի անունից հայտարարեց. «Հայաստանը պիտի հասկանա, որ խաղաղության համաձայնության հնարավորությունը հավերժ չէ, եւ սխալ կլինի, որ Հայաստանը այս կարեւորագույն պահը բաց թողնի»:

Այսինքն, ի պատասխան Նիկոլի, որ 2027 թվականին կգնա իրենց պարտադրած սահմանադրական փոփոխություններին, Ալիեւի հատուկ ներկայացուցիչը հայտարարում է. «Շատ քիչ ժամանակ ունես, Նիկոլ, կամ կատարելու ես մեր պահանջները, կամ կլինի նոր պատերազմ»: Իսկ որ նոր պատերազմը մեր քթի տակ է, դա են վկայում արդեն վեցերորդ օրը Սյունիքի Խնածախում, Խծաբերդում ամենօրյա կրակահերթերը: Գյուղացիները իրենց գլխի վրայով կրակահերթերը տեսնում են, ադմիրալ Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ այո, կրակոցներ կան, բայց դրանք վտանգ չեն ներկայացնում: Պապիկյան, այդ Ալիեւն է քեզ ասե՞լ, որ Նիկոլի հետ պայմանավորված՝ կկրակենք, հող կնախապատրաստենք նոր էսկալացիայի համար, բայց թող ձեր գյուղացիները հանգիստ լինեն: Հլը որ իրենց չենք սպանի:

Ես ավելի քան ունեմ լեգիտիմ կասկածներ՝ պնդելու, որ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում՝ Խնածախում, Խծաբերդում այս օրերի կրակոցները ուղղակիորեն պայմանավորված են Ալիեւի եւ Նիկոլի միջեւ՝ նոր էսկալացիա հրահրելու եւ նոր էսկալացիայով Հայաստանից հերթական զիջումները պոկելու համար:

Ամոթ է: Պապիկյան, դու ավելի լավ ես կատարում Ադրբեջանի պաշտպանության նախարարի պարտականությունները, քան անձամբ Զաքիր Հասանովը: Եվ ի պատասխան կրակոցների, Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի հայտարարություն է տարածում, թե հա, կրակոցներ կան, բայց դրանք մեր ուղղությամբ չեն: Սալյուտ է, «պառադ» են անում: Գյուղացիներն ասում են՝ արոտավայր չեն կարողանում գնալ, որովհետեւ ուղղակիորեն կրակահերթերը իրենց գլխի վրայով են անցնում, սրանք ավելի լավ են Ադրբեջանի հետույքը պաշտպանում, քան Ադրբեջանի ցանկացած պաշտոնյա:

Եվ այսպես: Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում ցուցադրած շիզոիդալ, գժական ներկայացումը ուղղակիորեն պայմանավորված էր այն տոտալ փակուղով, որի մեջ ընկել է Նիկոլը եւ որի մեջ ինքը գցել է Հայաստանը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31