Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ-ն ճիշտ ինֆորմացիա չի տալիս»․ Սեյրան Օհանյանը՝ սահմանային կրակոցների մասին

Մարտ 27,2025 15:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես քիչ առաջ եմ խոսել Խնածախ, Վաղատուր գյուղի համապատասխան մարմինների, մեր մտերիմների հետ, որոնք որ ասում են, որ այդ կրակոցները գյուղի վերեւով են անցնում։ Այսինքն, դեպի մեր կողմն են։ Դա նշանակում է, որ այդ ինֆորմացիան պետք է հստակ տրվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքի հատվածում հայկական գյուղերում լսվող կրակոցներին, որոնց մասին բնակիչներն են ահազանգում։ ՊՆ-ից հայտարարում են, որ դրանք թիրախային չեն եւ հայկական կողմին ուղղված չեն։

Պաշտպանության նախկին նախարարը հայտարարում է՝ ՊՆ-ն ճիշտ ինֆորմացիա չի տալիս։

«Ադրբեջանի կողմից դա խաբկանք է»,- խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի մասին՝ ասաց Սեյրան Օհանյանը։ Իր բնութագրման ապացույցը նա համարում է ադրբեջանական կողմի կեցվածքը, որը զուգորդվում է սահմանին կրակոցներով եւ ապատեղեկատվությամբ։

Սեյրան Օհանյանը կարծում է, որ «Խաղաղության համաձայնագիրը» ՀՀ իշխանությանը պետք է՝ ներքաղաքական կյանքում օգտագործելու համար, իսկ Ադրբեջանի համար այդ փաստաթուղթը պետք է արտաքին քաղաքականության կտրվածքում, տարածաշրջանում հնարավոր զարգացումների դեպքում ուժային կենտրոնների բալանսավորման եւ ՀՀ-ի վրա ճնշումները մեծացնելու համար եւ այդ գործընթացում նվազագույն ցանկությունը, այսպես կոչված, միջանցքի ստացումն է Հայաստանից, այլ պարագայում՝ էլ ավելի մեծ զիջումներ ստանալը։

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրակոցները, ըստ բանախոսի, հայկական կողմից իբրեւ կրակոցների մասին ապատեղեկատվությունը, քարոզչական պատերազմ է, որի նպատակը հայկական բնակչությանը վախի մթնոլորտում պահելն է, իսկ իշխանությանը զգուշացնել՝ արագ կատարեք մեր այն պահանջները, որոնք մենք դնում ենք, բացի Խաղաղության պայմանագրում արձանագրվածից։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31