Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով իրարամերժ կլինի. Զախարովա

Մարտ 27,2025 15:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով իրարամերժ կլինի, ինչպես հայտնում է  Sputnik Արմենիա-ն, արտաքին քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք թե բարեբախտաբար, դա յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել, դրանք իրարամերժ են միայն կոնկրետ չափանիշներով՝ դեռ հաշվի չառնելով գաղափարական կամ քաղաքական իրավիճակը», – ասել է նա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նշել է. ՌԴ ԱԳՆ-ն կողմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի աշխատանքների հնարավորինս շուտ վերսկսմանը:

«Հանձնաժողովի աշխատանքը կանգ էր առել Արևմուտքի ապակառուցողական ազդեցության, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների երբեմն հարցեր առաջացնող դիրքորոշման հետևանքով», – հայտարարել է նա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31