Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը մեր գործընկերն է, գրեթե ամեն օր հանդիպումներ եմ ունենում, Սերժ Սարգսյանի հետ՝ անհրաժեշտության դեպքում հանդիպում ենք»․ Իշխան Սաղաթելյան

Մարտ 27,2025 14:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ռոբերտ Քոչարյանը մեր գործընկերն է, գրեթե ամեն օր հանդիպումներ եմ ունենում, Սերժ Սարգսյանի հետ՝ անհրաժեշտության դեպքում հանդիպում ենք, քննարկում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս թեմայի մասին նախկինում խոսել է, հրապարակային այլ ասելիք չունի։

«ՀՅԴ-ն որեւէ մեկին բացատրություն տալու անհրաժեշտություն չունի»,-լրագրողի դիտարկմանը՝ տպավորություն է, որ ՀՅԴ-ն կարծես թե Ռոբերտ Քոչարյանին բացատրություն է ներկայացրել, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկել։ Ճշտող հարցին՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի՞ն, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ բոլորին՝ հավելելով, ՀՅԴ-ականներն իրենց գործունեության համար պատասխան են տալիս կուսակցական շարքերին, ընտրողներին։

Նաեւ հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ձեւավորել են դաշինք եւ փոխվստահության, փոխլրացնող մթնոլորտում աշխատում են, որեւէ հարց, որեւէ խնդիր չկա։

Ի դեպ, ՀՅԴ-ն չի մասնակցում Տարոն Մարգարյանի մասով գլխավոր դատախազի միջնորդության քննարկմանը եւ քվեարկությանը, քանի որ կիսում են «Պատիվ ունեմ»-ի տեսակետը՝ սա շոու է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31