«Էսօր ՀՀ-ում ոչ մի բնակավայրից Քաղաքացիական պայմանագիր անունով պազիկներ դուրս չեն գալիս ուսանողներին Երևան բերել-տանելու համար»,-ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ «ջիպերի և ռենջ-ռովերների քաղաքական գերիշխանության տրամաբանությունը պետք է փոխել քաղաքացիական գերիշխանության տրամաբանությամբ»։
Այս խոսակցությունը մեկնարկեց, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց կառավարության նախաձեռնությունը, որով կառավարությունն աջակցում է այն ուսանողներին և դասախոսներին, որոնք դիտարկում են, կամ պատրաստ են դիտարկել հեծանիվը՝ որպես տրանսպորտային միջոց։ Կառավարությունը նրանց վերցրած վարկի տոկոսը սուբսիդավորում է․ վարկի տոկոսը զրոյացնում է։
Նիկոլ Փաշինյանն այս առիթով ասաց․ «Մենք գնում ենք Երևանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայր, մեկ էլ մարդիկ ասում են՝ ուսանողական ձրի ավտոբուս լիներ։ Ուսանողին ի՞նչն է խանգարում նստել հեծանիվ, գալ դասի, հետ գնալ իր տուն։ Ես անձամբ Երևանի բոլոր չակերտավոր անմատչելի տարածքները հեծանիվով անցել եմ։ Վերջին անգամ կեցավայրից դուրս ենք եկել, Բաղրամյան պողոտայով, Սարալանջի փողոցով, Նորք Մարաշով Նորքի զանգված և այնտեղից Կենտրոն ենք եկել։ Շատ նորմալ առավոտյան մարզանք է։ Բայց տենց սխեմա չկա, որ մեկը ստիպված լինի աշխատանքի գնալու կամ տուն հասնելու համար այդքան ճանապարհ կտրի։ Պետք է հանրային քաղաքականություններով խթանել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ