«Տներում խուզարկություն են արել, ես չգիտեմ, թե մեր համակրի տանը ինչ են գտնելու…Երիտասարդ աղջիկ է, տեղափոխել են Երեւան՝ Հակակոռուպցիոն կոմիտե:
Այս պահին տեղեկություններն այսքանն են, հեռախոս չկա մոտները, որ փորձենք կապվել: Դա ի՞նչ վարքագիծ է, որ երիտասարդ աղջկան 2 անչափահաս երեխաներից կտրում են եւ տանում են Երեւան, աբսուրդ է սա, դատապարտելի է, ամեն ինչն իր պատասխանը եւ գնահատականը ստանալու է»,-ասաց «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:
«Իրենց մոտ չի ստացվելու այն, ինչ նպատակով եկել եւ ահաբեկում են բոլորիս: Գնալու ենք մինչեւ վերջ…Ամբողջ Գյումրին գիտի այս գրասենյակի մասին, այստեղ ոչ մի կաշառք չի կարող լինել, որեւէ խախտում չի կարող լինել, համեստ, ժպիտով, մեր ակցիաներով այս մի քանի օրվա ընթացքում ցույց ենք տվել, որ այս թիմն է գալու ու իրական փոփոխություններ է բերելու…ՔՊ գրասենյակին կոչ ենք արել՝ մի ընկեք վերեւների խելքին եւ մի փորձեք Գյումրիում խժդժություններ անել, թողեք անցկացնենք նորմալ ընտրություններ: Վերջիվերջո, մենք գյումրեցիներով ավելի մոտ ենք իրար, քան որեւէ մեկը, որ հրահանգավորում է այս ամենը»,-հավելեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ