Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր բոլոր նոպաները պայմանավորված են երկրի շուրջ ստեղծված իրավիճակով եւ ներքաղաքական գործընթացներով»․ Իշխան Սաղաթելյան

Մարտ 27,2025 14:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես գնահատականը դեռ 2021 թվականին եմ տվել, երբ բանավիճելու առաջարկ կար։ Ասել եմ՝ թող ինքը որեւէ կլինիկայից թուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չի, դրանից հետո նոր քննարկենք՝ իր հետ ընդհանրապես արժե՞ բանավիճել, թե՞ ոչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին երեք նախագահների հետ բանավեճին։ Իշխան Սաղաթելյանի բնութագրմամբ, երկիրը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը լուրջ հոգեկան խնդիրներ ունի։

Դիտարկմանը՝ գուցե Նիկոլ Փաշինյանի վարքը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ձգձգում է խաղաղության գործընթացը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Ինքը պղծել է խաղաղության ողջ գործընթացը․ պատկերացնո՞ւմ եք, մի պետության վարչապետը, ԱԳ նախարարը հայտարարում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացը ավարտվել է, դրանից հետո Ալիեւը թելադրում է նոր պայմաններ, պահանջներ եւ հայտարարում, որ քո նկատմամբ կա զրոյական վստահություն եւ այն բոլոր բանավոր խոստումները, որ տվել ես, պետք է արձանագրվեն թղթի վրա»։

Իշխան Սաղաթելյանն իր կարծիքին է՝ խաղաղության մասին որեւէ խոսք չկա, հարցը ավելի խորը կապիտուլյացիան է եւ անգամ դա է Ադրբեջանը հրաժարվում ստորագրել․ «Այո, իր բոլոր նոպաները պայմանավորված են երկրի շուրջ ստեղծված իրավիճակով եւ այն ներքաղաքական գործընթացներով, որ տեղի են ունենում»։

Ներքաղաքական գործընթաց ասելով, բանախոսը նկատի ունի Գյումրիում, ընդդիմադիր թեկնածուների հետ կատարվողը։

«Գործ ունենք խելագարի հետ, իսկ իրավապահ մարմիններն ընդամենը բութ գործիք են՝ սրա ապօրինի հրամանները կատարելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Աննա Վարդապետյանը, որը խոսում է ԱԺ ամբիոնից, վաղուց պետական շահերի պաշտպան չէ, այլ «Նիկոլի հրահանգների կատարող»։

Ըստ Իշխան Սաղաթելյանի, արցախյան շարժումը փակելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ևս ուղղված էր Իլհամ Ալիեւին եւ նրան դուր գալու համար էր․ «Այսօր Ադրբեջանի բոլոր պահանջները Արցախի մասին չեն, Հայաստանի մասին են եւ այստեղ է, որ ուզում է մեր հասարակությանը խաբել կրկին, որ եթե Արցախի հարցը փակենք՝ մեր բոլոր խնդիրները լուծվելու են։ Ընդամենը երկու հոգի կա վերջին չորս տարիների ընթացքում, որ ուզում են Արցախի հարցը փակել՝ Ալիեւը եւ Էրդողանը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31