Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն և քրեական ոստիկանությունը խուզարկություն են անցկացնում «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առանձնատանը։
Տեղեկություններ են պտտվում, որ մտադիր են ձերբակալելու պատգամավորի հորը` Կամո Գրիգորյանին և միջնեկ որդուն` Կարեն Գրիգորյանին, որը ավագանու թեկնածու է։ Այս պահին սպասողական վիճակ է։
Ընտրություններին մոտ երեք օր է մնացել։ Ինչ-որ քրեական գործեր են սարքում հորս վրա, տղայիս վրա, ոնց հասկանում եմ՝ հայտնի շիբինի գործն է։ Ես գործի մասին չեմ ծանուցվել, սպասում եմ՝ փաստաբանը գա. լրագրողների հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված գործի մասին է։
Կարդացեք նաև
Մարտուն Գրիգորյանի խոսքով՝ մարտի սկզբին փողոցներ են խճապատել, ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք. «Մենք սովոր ենք, ես ասել եմ, մշտապես ընտրություններից առաջ իմ, իմ թիմի, իմ ընտանիքի անդամների դեմ արվել է, այնպես սովորական բան է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ