«Այս պահին մեր և թիմակիցների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում, որեւէ օրինական հիմք չկա, ակնհայտ է, որ փորձում են խոչընդոտել մեր աշխատանքները, հատկապես հանրահավաքից առաջ:
ԿԸՀ-ն, իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք հետեւում են իբր թե այս կամ այն խախտմանը, հիմա պետք է շատ կոնկրետ գնահատական տան… Նաեւ մեր թիմակից Էմմա Գրիգորյանին են տարել ոստիկանություն»,-ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակի, իրենց համակիրների եւ շտաբի պետի բնակարանների խուզարկությունների մասին:
Նա հայտնեց, որ Էմմա Գրիգորյանին տեղափոխում են Երևան, սակայն նա վատառողջ է եւ ունի ներքին արյունահոսություն: Թեւանյանի խոսքով, այս ամենն իրականացվում է իրենց երեկոյան հանրահավաքին ընդառաջ:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ