Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքը» դաշինքի գրասենյակը շրջապատված է ոստիկաններով. խուզարկում են նաև Մարտուն Գրիգորյանի տունը

Մարտ 27,2025 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Մեր քաղաքը» դաշինքի գրասենյակում։

Նրանք խուզարկում են նաև դաշինքի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տունը։

Գրասենյակը տեղակայված է մի շենքում, որի առաջին հարկում խանութներ են. ուժայինները, ըստ էության, խոչընդոտում են նաև խանութների աշխատանքը։

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու, Գյումրու նախորդ ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը սա հակաօրինական գործողություն է որակում։ Ըստ նրա, սա քաղաքական հետապնդման վառ օրինակ է։

Թեկնածուն տեղեկություններ ունի, որ ՔՊ֊ն երեկ ամփոփել է իր սոցիոլոգիական հարցումների արդյունքները` համոզվելով, որ չի կարող այս մրցապայքարում առաջ անցնել ընդդիմադիր ուժերից, հետևաբար և սկսվել են բռնաճնշումները ընդդիմադիրների հանդեպ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ. Գ. Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Այս պահին կալանավորում են Մարտուն Գրիգորյանի հորը` Կամո Գրիգորյանին և միջնեկ որդուն` Կարեն Գրիգորյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31