Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
2018թ. աշնանը Դավիթաշենում խորհրդարանական ընտրությունների նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետ կոչվածի ելույթից հետո պետերբուրգցի մեր հայրենակից հոգեբույժը զանգահարեց եւ բառացիորեն ասաց հետեւյալը. «Ռուբեն, չի բացառում, որ վաղը, երբ Նիկոլը դատարանի առաջ կանգնի, դատարանը նրան ազատի՝ որպես հոգեկան խնդիրներ ունեցող պացիենտի»։
Փորձեցի կատակել՝ այսինքն գժի թուղթ ունի՞… «Չէ, – ընդգծված լուրջ տոնով շարունակեց, – հոգեկան հիվանդին հատուկ բացահայտ սիմպտոմներ եմ տեսնում»…
Ճանաչված հոգեբույժը խորհուրդ տվեց մասնագիտական էքսպերտ հրավիրելու հարց բարձրացնել։
Ծանոթիս այս խոսքերը հաճախ եմ հիշում, հատկապես, երբ խորհրդարանում պատասխանում է պատգամավորների հարցերին։ Հիշո՞ւմ եք, մեկ անգամ էլ ԱԺ ամբիոնից «դուխով» հոխորտաց՝ «Մատ էլ թափ կտամ, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»։
Կարդացեք նաև
Երեկ հերթական այդ օրերից մեկն էր՝ խորհրդարանի ամբիոնից ազդարարեց վարչապետի պաշտոնին կից երեք նախագահների քաղաքական դիակների մնացորդները հավաքողի իր նոր կարգավիճակի մասին…
Հ.Գ. Նորից Քերթողահոր «Ողբը» հիշեցի…
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ