Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վարչապետը չի հրահանգել, ի՞նչ եք կապիկություն անում»․ Հովիկ Աղազարյանը՝ Հայկ Կոնջորյանին

Մարտ 27,2025 12:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Աշոտ Կամավոսյանին առաջին անգամ տեսել եմ առերես հարցաքննության ժամանակ․ կարող է եւ ստում է՝ իր պաշտպանական տակտիկայի մեջ, թող դա պարզեն իրավապահ մարմինները։ Բայց ո՞նց կարելի է ասել՝ պարոն Աղազարյան, դուք ճիշտ չեք ասում, որովհետեւ ձեր հեռախոսը, Աշոտի ու Սլավիկ Պողոսյանի հեռախոսը գտնվել են նույն ալեհավաքի տակ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում գլխավոր դատախազի հայտարարությունների վերաբերյալ իր թերահավատությունը հայտնեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անարժանահավատ որակելով Աննա Վարդապետյանի ասածները՝ ֆիզիկայի օրենքների տեսանկյունից։

Նա տարակուսեց․ «Օգոստոսի 8-11-ը տեղի ունեցած բուռն, կրքերով հեռախոսազանգերը եւ դրանից հետո՝ մինչեւ ամսի 28-ի վակումը․ 28-ին ներքին դիտում է տեղի ունեցել, որտեղ, ըստ էության, Սլավիկ Կարապետյանը Սլավիկ Պողոսյանին ասում է՝ ախպեր, փողերս ո՞ւր ա։ Ես ի՞նչ կապ ունեմ իրենց հետ։ Եվ երկրորդ Աշոտի գոյությունը․․․ ես գիտեմ էլի․․․ սա հիմք է տալիս ինձ ենթադրելու, որ սա հապշտապ․․․»։

Աննա Վարդապետյանի հայտարարություններին՝ պաշտոնյաներին գրությունների մասով էլ, Հովիկ Աղազարյանը հակադարձում է՝ բա ինչպե՞ս շփվի պատգամավորը պաշտոնյաների հետ, ինչպե՞ս քաղաքացիների հարցերին պատասխաններ ստանա։ Նա հաստատեց՝ գրություն էլ է գրել, եթե թեթեւ հարց կա՝ զանգահարելով են ճշտում։

«Ինձ գիշերը 12-ին զանգում են, ես պատասխանում եմ, զանգում են՝ հայհոյում են, ես պատասխանում եմ՝ հայհոյանքով, բնականաբար»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ եթե կարտոֆիլի օրինակով բաներ ասի՝ «ընդդիմությանը կթաղեմ էդ օրինակների տակ, թե ինչքան բան եմ արել ես»։ Դիտարկմանն էլ, որ ընդդիմությունն իրեն պաշտպանում էր, հակադարձեց․ «Պաշտպանելով շահարկում էր։ Ես համեստ, լուռ արել եմ իմ աշխատանքը, չեմ խոսացել։ Հետեւաբար, սա՝ իմ բաց լինելու հետեւանքն է։ Մի անգամ նույնիսկ վարչապետն ինձ ասաց՝ պարոն Աղազարյան, դուք պատգամավոր եք եւ էլի բոլորի համար հասանելի՞ եք»։

Հովիկ Աղազարյանը շատ չի վիրավորվել Հայկ Կոնջորյանի «տաշեղ» որակումից, ասում է՝ «Հա, վիրավորեց, բայց ես էլ իր պատասխանը տվեցի»։

Նա մնում է իր կարծիքին՝ Կիլիկիան իր հայրենիքը չէ․ «Որ այսօրվա ուժեղ տղերքը չհեռանան հայրենիքից, ուրիշ տեղերում Կիլիկիա ստեղծեն, թող իրենց հայրենիքին տեր լինեն»։ Նա նաեւ հայտարարեց․ «Իրենք՝ բոլորը փախած էին, երբ ես դուխ տալու համար, ասում էի՝ Քյալբաջարը Հայաստանինը չի եղել»։

Հովիկ Աղազարյանը հայտարարում է՝ ինքն իր խղճի առաջ մաքուր է, իր սուբյեկտիվ կարծիքով՝ սխալներ թույլ չի տվել, ուրախ եւ հպարտ է, որ եղել է ՔՊ-ի թիմում, որտեղ շփվել է անհատների հետ, որոնց հետ շփումը իր համար ամեն ինչ արժե։ Նա, ի դեպ, հոգեպես պատրաստ է կալանավորվելու, բայց ԱԺ շենք այլեւս չգալուն՝ պատրաստ չէ․ սիրում է ԱԺ շենքը։

Իր գնահատմամբ, միայն Վիլեն Գաբրիելյանի, Արման Եղոյանի եւ Բաբկեն Թունյանի ելույթները բավական էին, որ իր եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազը ետ վերցնի իր միջնորդությունը։

«Իսկ մնացածը, որքան էլ պարոն Կոնջորյանը ճամարտակի, աշխարհի բոլոր անեծքները թափի իմ գլխին, իմ ընտանիքի գլխին, եթե վարչապետը չի հրահանգել, ի՞նչ եք կապիկություն անում»

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31