Sputnik Արմենիա. Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե ՀՀ-ն միանա Եվրամիությանը, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ես կարդացել եմ օրենքի տեքստը, որն ընդունվել է: Ընդհանրական տեքստ է` ամեն լավ բան ամեն վատի դեմ կոնտեքստում։ Բայց սա Հայաստանի ներքին խնդիրն է»։
Օվերչուկը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ նշելով, որ Երևանն այսօր դրական ներդրում ունի եվրասիական ինտեգրման գործում։