«Պարոն Կոնջորյան, ես կարամ քֆուր ուտեմ, իսկ դուք կարա՞ք երդվեք, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին գալ այստեղ։ Դե կերդվեք ուրեմն հարմար պահի»,- ԱԺ նիստում պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին դիմեց Հովիկ Աղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Այնուհետեւ Աղազարյանը դիմեց ՔՊ խմբակցությանը․ «Ես մի անգամ ասացի՝ պարոն վարչապետ, դուք մեզ շատ եք սիրում, որ շատ եք սիրում, ուժեղ եք գրկում, որ ուժեղ եք գրկում, խեղդվում ենք, մի հատ թողեք տենանք՝ կարում ենք մենք քայլենք, թե՞ չէ։ Այ ձեր սաղիդ գրկել ա ինքը, դարձել ա ավտորիտար ղեկավար։ Դա վատ է, երիտասարդ եք, հակադրվեք, այդ շղթաներից ազատվեք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ