Փարաքար խոշորացված համայնքի ավագանու ընտրություններն իրական պատուհաս են դարձել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի աշխատակիցների համար։
168.am-ի աղբյուրի հավաստմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի մտերմուհին՝ կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արաքսյա Վարդանյանը, աշխատանքային փակ խմբում ուղարկում է Փարաքար համայնքում ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի քարոզչական նյութերը և ստիպում աշխատակիցներին կիսվել իրենց էջերում։
Զավեշտն այն է, որ աշխատակիցներից և ոչ մեկը չի հանդիսանում Փարաքար համայնքի բնակիչ, ինչն էլ արտառոց ուշադրություն և հետաքրքրություն է առաջացնում նաև աշխատակիցների ծանոթ-բարեկամների շրջանում։
Վարդանյանը շաբաթ օրը հավաքել է աշխատակազմին և կենտրոնին պատկանող մեքենայով տեղափոխել Փարաքար համայնք՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի և այլ ՔՊ-ականների հետ քայլելու։ Աշխատակիցները, վախենալով, որ կզրկվեն աշխատանքից կամ լավագույն դեպքում՝ պարգևավճարից, ստիպված հարգել են տնօրենի «հորդորն» ու մասնակցել այս ամբողջ թատրոնին։
Կարդացեք նաև
Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։