«Մեր խմբակցությունն առայժմ չունի որոշում, երբ որոշումը կկայացվի, դրա մասին բոլորդ կիմանաք»,- ԱԺ նիստում պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա անդրադարձավ այն հայտարարություններին, որ Հովիկ Աղազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Պարոն Աղազարյան, ասում եք, որ ձեզ ենթարկում են քաղաքական հետապնդման, ճնշումներ են գործադրում, ասում եք, որ Հայաստանում ավտորիտարիզմ է ձեւավորվում։ Եկեք նայենք փաստերին՝ դուք հրաժարվել եք կատարել ՔՊ կուսակցության վարչության հորդորը, հրաժարվել եք դնել ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի ձեր իրավունքը ժողովրդավարական երկրում, հետո հիմնադրել եք կուսակցություն, կուսակցության համագումար եք արել, եւ հիմա մտել եք քաղաքական պայքարի մեջ ու հայտարարում եք, որ դուք մասնակցելու եք քաղաքական գործընթացներին, թե թույլ չեք տալու, որ ներկա իշխանությունը վերարտադրվի։ Սա ավտորիտարի՞զմ է, սա դասական ժողովրդավարություն է։ Բա բռնապետության մեջ տենց ա լինո՞ւմ։
Եկեք մի բան պատկերացնենք, որ դուք պատգամավոր եք ձեզ այդքան ջերմեռանդ պաշտպանող Դաշնակցության շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Ի՞նչ տեղի կունենար ձեզ հետ, եթե հանկարծ ձեզ ասվեր, որ ձեր մանդատից պետք է հրաժարվեք, եւ դուք հանկարծ համարձակվեիք մի հատ դժգոհության նշույլներ անգամ ցույց տալ»,- ասաց Կոնջորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ