Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճամարտակելու փոխարեն միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել բանակցային գործընթացի փաստաթղթերը». ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ

Մարտ 27,2025 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ը մեկնաբանություն է խնդրել մարտի 25-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հերթական պոռթկումների վերաբերյալ՝ ուղղված բանավեճի իր առաջարկը մերժած ՀՀ նախկին երեք նախագահներին:

Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են.

«Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից:

Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում:

Նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է, որը կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիևի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով:

Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը:

Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31