Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի եւ պարզ քաղաքական հետապնդման փորձ»․ Արծվիկ Մինասյանը՝ Աղազարյանի գործի մասին

Մարտ 27,2025 11:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քննարկվում է մի միջնորդություն, որը դասական հետապնդման ձեւ է եւ դասագրքային օրինակ»,- ԱԺ նիստում պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա ասաց, որ ամենեւին նպատակ չունի աջակցել Հովիկ Աղազարյանին, որովհետեւ նա իր գործունեությամբ մեղսակից է բոլոր կործանարար հետեւանքներին, որոնք այս իշխանությունը բերել է մեր երկրի ու ժողովրդի գլխին։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2023 թվականին առաջին անգամ այդ տեղեկատվությունն ունենալով՝ Գլխավոր դատախազությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Հակառակը, թողել է, որպեսզի Հովիկ Աղազարյանը եւս երկու տարի շարունակի իր գործունեությունը՝ օգտվելով անձեռնմխելիությունից։

«Երբ Հովիկ Աղազարյանն ընդդիմանում է sms հաղորդակցությամբ գործից ազատվելու պահանջին, հանկարծ հայտնվում է այն ցանկում, որտեղ արդեն տարիներ շարունակ հայտնված են ընդդիմադիր գործիչները, այդ թվում՝ պատգամավորներ։ Հետեւաբար, սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի եւ պարզ քաղաքական հետապնդման փորձ»,- հայտարարեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31