Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երկրորդում եմ վարչապետին՝ կգաք, կբանավիճենք, մնացած պարագայում հանգիստ նստեք տեղներդ»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Մարտ 27,2025 11:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պարոն Սիմոնյան, դուք կոռեկտության կոչ անելու ձեր լիմիտը սպառել եք, հատկապես երեկվա ձեր ղեկավարի՝ այս ամբիոնից երկրի ղեկավարների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունները չզսպելուց հետո»,- ԱԺ նիստում պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով հարցին, որ նախկին նախագահները հրաժարվել են իր հետ ուղիղ եթերում բանավիճել՝ գոռացել էր․ «Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ, եւ էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն։ Երեքից էլ վերաբերում է, հերիք ա, ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս»։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց Արծվիկ Մինասյանին․ «Ես երկրորդում եմ վարչապետի՝ երեկ այստեղ հնչեցրած բոլոր արտահայտություններին»։

«Դե ուրեմն այդ բոլոր արտահայտությունները վերադարձվում են ձեզ եւ ձեր շեֆին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

«Դրա պատասխանը տրվել է՝ կգաք, կբանավիճենք, մնացած պարագայում հանգիստ նստեք տեղներդ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ շուտով ՔՊ-ականներին պատասխանատվության կանչելու ժամանակը կգա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Ալան-փուչիկ․ վատ անուն չէ ԱԺ թքող, խառնող (խառնակիչ) ու դատարկագլուխ նախագահի համար։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31