«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
– Մենք գրել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաներին եւ իր թիմին հրահանգել է՝ վերականգնել զուգահեռ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ դա ոմանք մեկնաբանում են որպես դեմքով դարձ դեպի հյուսիս: Ռուսաստանում ինչպե՞ս կվերաբերվեն Փաշինյանի «վերադարձին»:
– Այդ հռետորաբանությանը Ռուսաստանի պատասխանն անխուսափելիորեն քաղաքավարի է լինելու, բայց Փաշինյանի, Հայաստանի՝ Ռուսաստանի հետ համագործակցության վերադարձն անհնարին է, քանի որ բոլորն են հասկանում, թե ինչու եւ ինչի համար է Փաշինյանը հիշել այդ մասին: Պարզվեց, որ Փաշինյանը պետք չէ ո՛չ Ֆրանսիային, ո՛չ էլ ԱՄՆ-ին: Բայց կրկին վաճառել իր նոր կուսությունը Ռուսաստանին՝ այլեւս չի կարողանա: Այս պահին Հայաստանի համար կարեւորագույն խնդիրը հետեւյալն է` ինչպես դուրս գալ ՀԱՊԿ-ից ու շարունակել մնալ ԵԱՏՄ-ում: Դա ուտոպիա է: Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի մեկուսացում եւ աղքատություն, ժողովրդի մասսայական փախուստ եւ պետականության լիկվիդացիա:
– Ո՞ր կողմն է մյուսին մոլորեցնում՝ Փաշինյանը հայերի՞ն, թե՞ եվրոպացիներն են Փաշինյանին սին հույսեր տալիս:
Կարդացեք նաև
– ԵՄ-ի համար Հայաստանը գտնվում է շատ հեռվում՝ երկրագնդի ծայրին: Բացի այդ, Եվրամիությունը սառը պատերազմ է վարում Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի դեմ: Այդ պատճառով էլ ԵՄ-ն ֆիզիկապես չի կարող օգնել Հայաստանին: Ես կարծում եմ, որ մաքսիմումը, ինչ կարող է անել ԵՄ-ն հայերի համար, հայերին Հայաստանից էվակուացնելն է, ինչպես նրանք դա արեցին ուկրաինացիների հետ: Եվրամիությունն արդեն դադարեցնում է փախստական ուկրաինացիներին տրվող աջակցությունը՝ նրանց փոխարեն կարող են ընդունել հայերին Հայաստանից: Բայց դա ուղղակի կդատարկի Հայաստանը, իսկ Փաշինյանը Փարիզում կդառնա փիլիսոփա պրոֆեսոր:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: