Ուսումնասիրելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի նոյեմբերին արձանագրել է վերջին տարիների ամենացածր աճը՝ ընդամենը 1,2%: Փորձագետների կարծիքով նման կտրուկ անկումը պայմանավորված է արտահանում-ներկրումների ծավալով, մասնավորապես թանկարժեք մետաղների վերարտահանման ծավալների նվազումով։ Բանն այն է՝ որոշ ժամանակ առաջ Ռուսաստանից կամ այլ երկրներից ներկրած ոսկին կամ այլ թանկարժեք մետաղները ավելի թանկ վերարտահանվում էին Եվրոպա, ինչի մասին բազմիցս գրել ենք։ Դրա նվազմանը զուգահեռ իջել է նաեւ տնտեսական ակտիվության ցուցանիշը։
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ տնտեսության առանձին ճյուղերում արձանագրվել են կասկածելի աճեր, սակայն արդյունաբերության ոլորտում կտրուկ անկում է նկատվում։
Այսպես, շինարարության ոլորտում գրանցվել է 11,6% աճ, ներքին առեւտրի շրջանառությունն ավելացել է 11,5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում աճը կազմել է 10,4%։ Արդյունաբերության ոլորտում գրանցվել է զգալի՝ 19 % անկում։ Հարկ է նշել, որ Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում նման խայտառակ վիճակագրություն նկատվել է միայն 2020-2021 թվականներին։
Երկու օր առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր տվյալներ տնտեսական ակտիվության ցուցանիշից եւ նշել, որ ՏԱՑ-ը 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.1 տոկոսով։ Սակայն, նախարարության ներկայացրած պատկերի համաձայն, ՏԱՑ տվյալի մեջ բացասական ցուցանիշներ են արձանագրել՝ արդյունաբերության ոլորտը՝ -19.4%, արտահանման ոլորտը՝ -59.7%, ներմուծման ոլորտը՝ -45.8%։ Սա նշանակում է, որ իշխանության ներկայացրած տնտեսական թվերը այդքան էլ փաստացի եւ ճշգրիտ չեն. ինչպես ընդունված է ասել հասարակության կողմից՝ «նկարված թվեր են:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։