«Մենք դեռ որոշում չունենք, թե ոնց ենք քվեարկելու»,- ԱԺ նիստում պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նա նշեց, որ որեւէ կաշկանդվածություն չունեն ու երբեւէ չեն էլ ունեցել՝ կայացնելու այնպիսի որոշումներ, որոնցում համոզված են, եւ ոչ թե ինչ-որ մեկի թելադրանքը կատարել։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց․ «Այն, ինչ մեզ ներկայացվում է, այն, ինչում Հովիկ Աղազարյանը մեղադրվում է, ես միանշանակ պնդում եմ, որ իրար չի բռնում։ Այս մեղադրանքներով ես խնդիր ունեմ կողմ քվեարկելու եւ թույլատրելու, որպեսզի Հովիկ Աղազարյանի գործն այս մեղադրանքներով տանեն դատարան։ Վերջում էլ կպարզվի, որ Հովիկ Աղազարյանը ոնց որ էդքան էլ մեղավոր չէր»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական Արման Եղոյանն էլ հարցեր ուղղեց Գլխավոր դատախազին․ «Կաշառք կարող է ստանալ այն պաշտոնատար անձը, ում որոշումից կախված է տվյալ անձի լուծումը։ Եթե մենք պատգամավորի՝ գրություն գրելու լիազորությունն էլ տեղավորենք կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ մասի մեջ, կարող է ստացվի, որ որեւէ պատգամավոր հարց չի կարող տալ կառավարության որեւէ անդամի։ Պետք է նայել, թե ո՞ր պաշտոնյային է դիմել՝ օգտագործելով իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը, իսկ ես կոնկրետ այդ պաշտոնյայի անունը միջնորդագրում չտեսա։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ տվյալ պատգամավորը տվյալ պաշտոնյայի նկատմամբ ունի՞ ենթադրյալ ազդեցություն, թե՞ չէ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ