Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլը չէ՞ր ասում, թե բավականին կիրթ մարդ է, հիմա քանի որ իրենք էլ են կրթվում, թող գնան Ալիևին ասեն՝ դուրս եկեք մեր տարածքներից. Արարատ Աղաբեկյան. «168 ժամ»

Մարտ 27,2025 10:52

Ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանի՝ Աշխարհապետի խոսքով՝ ադրբեջանական կողմը հավանաբար նման ակտիվ կրակոցներով Նովրուզն է տոնում։
«Խոզնավար, Խնածախ կրակում են, բայց կոնկրետ Շուռնուխում իրավիճակը հանգիստ է։ Թշնամու թիրախում մեր բանակն է, ոչ թե մեր սահմանապահները, իսկ մեզ մոտ սահմանապահներն են կանգնած՝ մեր «կանաչները»։
Դե կկրակեն, բա ի՞նչ կանեն, թույլ են տվել թշնամուն՝ եկել մեր տարածքում հարմար տեղավորվել է ու իրեն տեր ու տիրական է զգում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արարատ Աղաբեկյանը։

«Իրենց հայտարարություններից հոգնել ենք, թե՝ դիվանագիտական ճանապարհով կլուծենք հարցերը, ո՞ւմ հետ են լուծելու, Ադրբեջանի՞, իշխանությունը հայ ազգին ձեռք է առնում։

Գիտեք, այնպես չէ, որ մենք պատերազմ ենք ուզում, ամենից շատ խաղաղությունը մենք ենք ուզում, սահմանին ապրող մարդիկ, բայց՝ ոչ այս ճանապարհով։ Մեր սուվերեն տարածքում հեկտարներով թուրքը տարածք է զավթել, այդպե՞ս են խաղաղության գնում»,- հավելեց Արարատ Աղաբեկյանը։

«Նիկոլը չէ՞ Ալիևի հետ նստում ու վեր կենում, հետո ասում էր, թե բավականին կիրթ մարդ է, հիմա քանի որ իրենք էլ են կրթվում, թող գնան Ալիևին ասեն՝ դուրս եկեք մեր տարածքներից, մեր տարածքները տվեք ու գնանք խաղաղության։ Բայց վստահ եմ, որ չեն ասելու, ու Ալիևն էլ չի անելու, որովհետև իրենց նման «կիրթ ու կառուցողական է»»,- ընդգծեց Արարատ Աղաբեկյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31