Լրահոս
Օրվա լրահոսը

Արարքը, որի համար մեղադրվում է Տարոն Մարգարյանը, ներկայիս իշխանությունները հաճախ են թույլ տալիս. «Ժողովուրդ»

Մարտ 27,2025 10:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Ազգային ժողովում այսօր քննվելու է ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը վերաբերում է այն հանցանքին, թե Տարոն Մարգարյանը կրթական հաստատությունից տարածք է օտարել, որը չի ծառայել ուսումնական նպատակի:
Սակայն այն արարքը, որի համար մեղադրվում է Տարոն Մարգարյանը, ներկայիս իշխանությունները բավականին հաճախ են թույլ տալիս, բայց դատախազը նրանց նկատմամբ վարույթ չի նախաձեռնում:

«Ժողովուրդ» օրաթերթը, ծանոթանալով ՀՀ Կառավարության 2023 թ. օգոստոսի 17-ի N 1411-Ա որոշմանը, տեղեկացավ` որոշում է կայացվել Երևան քաղաքի Խանջյան փ. 9 հասցեում գտնվող և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի կազմից առանձնացված՝ քաղաք Երևան, Խանջյան փ. 9/6 հասցեում գտնվող, 794 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,15 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և օտարել մրցույթով: Էլի այն նույն արարքը, ինչի համար Տարոն Մարգարյանին դատախազը ուզում է նոր մեղադրանք առաջադրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հասցեում ներկայում իրականացվում է բազմաբնակարան շենքի կառուցում, և ուսումնական հաստատությանը պատկանող հողատարածքը ամենևին էլ չի ծառայում ուսումնական նպատակի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31