Քիչ առաջ տեղեկություններ ստացանք, որ քրեական ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ։
Մեր այս տեղեկությունը հաստատեցին «Մայր Հայաստան» դաշինքի մամլո ծառայությունից։ Թե ո՞րն է պատճառը, ի՞նչ է հետաքրքրում ոստիկաններին, դեռ հայտնի չէ։
Կտեղեկացնենք ավելի ուշ։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է, ցուցակում բավական մեծ թիվ են կազմում գործարար աշխարհի մարդիկ, իսկ երկրորդ համարը զբաղեցնում է ճանաչված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանը։
Կարդացեք նաև
Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Վաղ առավոտյան Երևանի հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են Մայր Հայաստան դաշինքի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Նույն կառույցները այս պահին խուզարկում են Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ