Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. Փաշինյանը չէ, որ սկսել է Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, եւ Փաշինյանը չէ, որ այն կարող է ընդհատել

Մարտ 27,2025 01:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտնեց իր անձնական կարծիքն առ այն, որ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»։ Ի պատասխան հայտնում եմ իմ կարծիքը՝ Փաշինյանը չէ, որ սկսել է Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, եւ Փաշինյանը չէ, որ այն կարող է ընդհատել։

Չեմ խոսում հիմա, թե որքանո՞վ է ազնիվ նման դիրքորոշումն այն գործիչների դեպքում, ովքեր քաղաքականություն են եկել եւ իշխանություն են ստացել հենց Արցախյան շարժման շնորհիվ եւ հենց դրա կարգախոսներով՝ թողնեմ դա նրանց խղճին։

Կասեմ միայն, որ եղել ու մնում եմ հավատարիմ Արցախյան ազգային-ազատագրական պայքարին որպես ժողովրդավարական շարժման շարքային մարտիկ՝ ե՜ւ պատերազմի դաշտում, ե՜ւ խաղաղության օրերին։ Ոչ ոք չի կարող խլել այդ իրավունքը ո՜չ ինձնից, ո՜չ էլ ողջ հայ ժողովրդից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31