Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի գոռալ ԵՄ անդամակցության մասին և միջնադարյան բռնաճնշումների ենթարկել խոսքի ազատության իրավունքը և դա իրացնող լրագրողներին. «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն

Մարտ 27,2025 00:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից՝ լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպ, երբ ՊՊԾ ծառայողների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բիրտ ուժ կիրառվեց։ Ուզում ենք հատուկ ընդգծել, որ լրագրողները ոչ մի անօրինական գործողություն չէին պատրաստվում իրականացնել, այլ միայն օրենքի և խոսքի ազատության իրենց իրավունքի շրջանակներում փորձում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել լրագրողական համայնքի թիրախավորման փաստերի դեմ։

Հատկանշական է, որ հենց նույն օրը ՀՀ ԱԺ ի կողմից ընդունվեց այսպես կոչված Հայաստանի Հանրապետության դեպի ԵՄ անդամակցելու օրենքի նախագիծը։ Այդ պատճառով հարկ ենք համարում հիշեցնել , որ այդ նույն Եվրոպայում խոսքի ազատությունը և ԶԼՄ- ների իրավունքները հանդիսանում են հիմնարար սկզբունքներ: Եվրոպական ամենաբարձր կառույցներում՝ ԵԽԽՎ-ում, Եվրախորհրդարանում պարբերաբար կարող ենք ականատես լինել նմանատիպ բողոքի ակցիաների, որոնք տեղավորվում են քաղաքակիրթ մոտեցման ու հանդուրժողականության շրջանակներում: Չի կարելի մի կողմից գոռալ ԵՄ անդամակցության մասին, իսկ մյուս կողմից ընդամենը ժամեր անց միջնադարյան բռնաճնշումների ենթարկել խոսքի ազատության իրավունքն ու դա իրացնող լրագրողներին: Պետք է հատուկ ընդգծել, որ այս կարգի միջադեպերը լրջորեն քայքայում են հայկական հասարակության մեջ առողջ երկխոսության և հանրային համերաշխությանը հասնելու հնարավորությունները։

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու և լրագրողների հանդեպ բիրտ ուժի կիրառման այս նախադեպը և հույս է հայտնում, որ այն լրջագույն քննության առարկա կդառնա:

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31