Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների գործը նշանակվել է ապրիլի 7-ին  

Մարտ 27,2025 13:30

Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել` Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Խաչատրյանի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի հաղորդման հիման վրա: ԲԴԽ-ն նախ նշանակել էր քննությունը մարտի 17-ին, ապա՝ մեկ այլ որոշմամբ ապրիլի 7-ին:

Ի դեպ, նույն այդ օրը ԲԴԽ-ն կլսի մեկ այլ դատավորի՝ Արմինե Սաֆարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Միջնորդությունը ԲԴԽ է ներկայացրել արդարադատության նախարարը. դատավորը «մեղադրվում» է, որ երկուսուկես տարվա ընթացքում իրեն գործը մակագրված լինելու պարագայում որեւէ դատավարական գործողություն չի իրականացրել: Երկու գործերն էլ կընթանան դռնբաց ընթացակարգով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31