Լրահոս
Օրվա լրահոսը

«Արխիվներից ձեռք եմ բերել դեռեւս 90-ականների դատական որոշումներ, որոնցով ամրագրված է արցախցիների՝ ՀՀ քաղաքացիությունը առանց դիմում ներկայացնելու անհրաժեշտության եւ առանց ՀՀ նախագահի հրամանագրի». Մարատ Եգանյան

Մարտ 26,2025 23:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչական դատարանում դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ կայացավ Արցախից բռնի տեղահանված Մերի Ղարայանի հայցով դատաքննությունը՝ ընդդեմ ՆԳ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության՝ հայցվորին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել պարտավորեցնելու պահանջով:

ՀՀ կառավարությունը որոշումով սահմանել է, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների հետեւանքով բռնի տեղահանված անձինք, իսկ նրանք 120 հազար արցախցիներն են, պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն եւ փախստականի կարգավիճակ։ Արցախցի Մերի Ղարայանը այդ նպատակով դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, սակայն մերժում է ստացել՝ հիմնավորմամբ, որ նա ավելի վաղ ստացել է ՀՀ քաղաքացիություն, հետեւաբար, կառավարությունը նրան փախստականի կարգավիճակ տալ չի կարող։

Հայցվորը ծնվել է Գորիսում, ամուսնանալուց հետո տեղափոխվել է Արցախ եւ բոլոր արցախցիների նման ստացել 070 կոդով անձնագիր: Նա ուզում է հասկանալ, թե ինչու է իր նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերվում: Դիմելով վարչական դատարան՝ նա պահանջում է, որպեսզի առ ոչինչ ճանաչվի Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության այդ որոշումը: Հայցի հիմքում պահանջն այն է, որ բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեն, ՀՀ քաղաքացի են, իսկ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը արցախցիների մի մասին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալիս է, մյուս մասին՝ մերժում:

Մերի Ղարայանի ներկայացուցիչ Մարատ Եգանյանը դատարանին ներկայացրեց արխիվներից ձեռք բերված դեռեւս 90-ական թվականների փաստաթղթեր, այդ թվում՝ տարբեր ատյանների դատարանների որոշումներ, որոնցով ամրագրված է արցախցիների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը առանց քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու անհրաժեշտության եւ առանց ՀՀ նախագահի հրամանագրի:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31