Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ԵԱՀԿ ֆիննական նախագահողը և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնացը քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը և համագործակցությանն առնչվող հարցեր

Մարտ 26,2025 23:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 26-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ֆիննական նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Թերհի Հակալայի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը և կազմակերպության շրջանակներում ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և ՀՀ պատրաստակամությունը ստորագրել այն:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31