Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար. ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար. Թաթոյան

Մարտ 26,2025 23:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազգային ժողովում լրագրողների այսօրվա ակցիան միանգամայն օրինական և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները`լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում:

Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի:

ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար:

Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31