«Առաջին օրվանից սկսած անվստահությունը եղել է ու այդպես էլ շարունակվելու է, եթե այսպես մնաց ամեն ինչ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Սրբազան պայքարի երիտասարդների կողմից նախաձեռնած «Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը» ակցիային միանալով՝ հայտարարեց քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիները, որոնք միանում էին ակցիային, վերցնում էին խորհրդանշական քվեաթերթիկն ու քվեարկում՝ դրանով ի ցույց դնելով, որ իրենք չեն վստահում այս կառավարությանը։
Քաղաքացիներից մեկն էլ, քվեարկելիս ասաց․ «Ի՞նչ վստահելու բան են, որ վստահենք»։
Կարդացեք նաև
Մի կին էլ, քվեարկելու ընթացքում նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, բորբոքվեց․ «Նրան վստահել չի էլ կարելի։ Զարմանում եմ, որ հլը չեն ստորագրում։ Թուրքն է իրեն պահում»։
Ակցիային մասնակցած ուսուցիչ Աղասի Միքայելյանն էլ ասաց․ «Նիկոլ Փաշինյանն այն մարդն էր, որը ժամանակին գոռում էր՝ ավազակապետություն, հիմա պետությունը սարքել են ավանակապետություն իրենց ամբողջ ՔՊ-ական կույտով։ Մարդիկ, որոնք մեղադրում էին ինչ-որ մարդկանց կազինոներում գումարներ կրվելու մեջ, այսօր «կրվում» են ամբողջ պետությունը, ամբողջ պետության ապագան։ Ո՞նց կարելի է դրական բան կապել այդ մարդու հետ, ո՞նց կարելի է վստահել այդ մարդուն»։
Քաղաքացիներից մեկն էլ քվեարկելով ասաց․ «Թող ամբողջ աշխարհն իմանա, որ Նիկոլին դեմ ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ