Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Գրիգորյանը մնացել է համայնքի բնակիչների կողքին՝ չծախվելով ՔՊ-ին. Նաիրի Հոխիկյան

Մարտ 26,2025 21:12

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Փարաքարում մարտի 30-ին տեղի ունենալիք համայնքապետի ընտրություններում իմ միանշանակ աջակցությունը հայտնեցի միակ սկզբունքային ընդդիմադիր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին։

2021-ին Գրիգորյանը միայնակ կարողացել էր հավաքել ձայների մեծամասնությունը (49%), այն դեպքում, երբ ՔՊ-ն իր վարչական լծակներով ու սպառնալիքներով հավաքել էր ընդամենը 27.5% և իրեն սպասարկող կուսակցությունների աջակցությամբ էր կարողացել վերցնել ղեկավարումը։

Հետագա 4 տարիներին չնայած իշխանական ճնշումներին, Վոլոդյա Գրիգորյանը մնացել է համայնքի բնակիչների կողքին՝ չծախվելով ՔՊ-ին։ Հիմա նրան ավելի շատ են սիրում համայնքի Փարաքար, Թաիրով, Պտղունք, Մուսալեռ, Բաղրամյան, Նորակերտ, Այգեկ, Մերձավան, Արևաշատ գյուղերում։

Ծանոթանալով Վոլոդյա Գրիգորյանի հետ ու նրա կատարած աշխատանքներին, ինչպես նաև նրա առաջիկա ծրագրերին՝ ինքս ավելի մեծ վստահություն ունեցա, որ Փարաքար համայնքում էլ կարող ենք հաղթել մեծ տարբերությամբ, եթե միանանք մեր ազգային նպատակներով և ուժով։

Մարտի 30-ին ես ընտրելու եմ Վոլոդյա Գրիգորյանին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31