Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը կարևորել է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը

Մարտ 26,2025 21:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 26-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Yandex Armenia ընկերություն, որը գործունեություն է ծավալում տեխնոլոգիական մի շարք ուղղություններով։ Ընկերությունը Հայաստանում ներկայացված է առաքման, օնլայն տաքսի ծառայությունների, գեոլոկացիայի, ժամանցի և կրթական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաև զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ՝ նպաստելով թվային միջավայրի զարգացմանը։

Այցի ընթացքում նախարար Հայրապետյանը, Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանի ուղեկցությամբ, շրջել է ընկերության նորաբաց գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին ու ապագա նախաձեռնություններին։ Նախարարը նաև զրուցել է ընկերության աշխատակիցների հետ՝ քննարկելով ոլորտի զարգացումներն ու համատեղ ծրագրերի հնարավորությունները։

Արամ Մխիթարյանը ներկայացրել է, որ նոր գրասենյակը նախատեսված է 450-ից ավելի բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների համար՝ ներառյալ ծրագրավորողներ, դիզայներներ, մենեջերներ։

Ընկերությունը նաև ստեղծել է Yandex Hall հանրային տարածքը, որտեղ ոլորտի մասնագետները՝ Backend, Machine Learning, AI, Product և Project Management, People Management, NewBiz ուղղություններով, կկիսվեն իրենց փորձով։ Այս հանդիպումները հասանելի կլինեն բոլոր հետաքրքրված մասնագետների համար և կիրականացվեն անվճար։

Այցի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ հատկապես թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում։

Նախարար Հայրապետյանը կարևորել է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, որը կնպաստի տեխնոլոգիական լուծումների արագ ներդրմանն ու արդյունավետ կիրառմանը։

Նշվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել աշխատակազմը՝ ներգրավելով նոր մասնագետների, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, խթանելու նորարարական մոտեցումների կիրարկումը և բարձրացնելու օգտատերերի համար ապահովվող տեխնոլոգիական լուծումների որակը։

Նախարարը նաև կարևորել է տեխնոկրթության խթանման ուղղությամբ Yandex Armenia-ի ծրագրերը։ 2017 թվականից սկսած՝ ընկերությունը Գյումրիում և Վանաձորում իրականացնում է ծրագրավորման դպրոցներ բարձր դասարանների աշակերտների համար, ինչպես նաև համագործակցում է Armenian Code Academy-ի հետ՝ ինժեներական խորացված դասընթացների կազմակերպման նպատակով։ Բացի այդ, Հայ-ռուսական համալսարանում իրականացվում են տվյալագիտության դասընթացներ, իսկ Երևանի պետական համալսարանում՝ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացներ։

Yandex Armenia-ն արդեն ութ տարի է, ինչ գործում է Հայաստանում՝ նպաստելով երկրի տեխնոլոգիական զարգացմանը։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31