Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք, ես ձեզ պատերով կտամ, եւ էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն»․ Փաշինյանը՝ նախկին նախագահներին

Մարտ 26,2025 19:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վրդովվեց՝ հիշելով, որ նախկին երեք նախագահները հրաժարվել են իր հետ ուղիղ եթերում բանավիճել։

«Սերժ Սարգսյանն առաջինն էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ, ասաց՝ կապիտուլյացիա։ Այն բանակցային բովանդակությունը, որը 2018 թվականի Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից որեւէ հնարավոր գործողություն չկար, որը նույնը տրամաբանության մեջ հնարավոր լիներ ձեւակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Եթե կար, թող այդ գործողությունն աներ, ոչ թե գար ու այս ամբիոնից պատերազմ անոնսեր։ Այսինքն՝ թիվ մեկ կապիտուլյանտը, որ բերել է, պրոցեսը հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք չկա․․․ Իրենք ամբողջ գործն ի՞նչ է, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների, կոնկրետ իմ վզին։ Բա դրա համար եմ էդ մարդանց ասում՝ եկեք գնանք, ուղիղ եթերում խոսանք։

Երեք հատ մտքի տիտան ասում են՝ ես էսօր գործ ունեմ։ Բոլորն ասում են՝ մենք իրա հետ բանավիճելու բան չունենք, հետո իրենց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին, բաջանաղներին ղրկում են ասուլիսներ տալու։ Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ, եւ էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն։ Երեքից էլ վերաբերում է, հերիք ա, ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս»,- հայտարարեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31