Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշի ու Հադրութ պիտի դեօկուպացնեիք, բայց խաբեցիք մարդկանց, հիմա ընտրություն կլինի, էլի կմանիպուլացնեք»․ Գառնիկ Դանիելյան

Մարտ 26,2025 19:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոչ մի խոստում չեք կատարել այս 7 տարիների ընթացքում, արհավիրք եք բերել մեր ժողովրդի գլխին, հետո գնացել եք ընտրությունների մի ծրագրով, որ Շուշի ու Հադրութ պիտի դեօկուպացնեք։ Արցախն այս պահին գոյություն չունի, քիչ չի, դուք այստեղից հայտարարում եք, որ Արցախի հարց չկա։ Այդ մարդիկ հազարամյակներով ապրել են այնտեղ, դուք ասում եք՝ չկա։ Հիմա նորից ընտրություն կլինի, կգնաք կմանիպուլացնեք մարդկանց, կասեք՝ իրական Հայաստանից ենք խոսում, բայց էլի կխաբեք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա հարցրեց՝ սահմանազատման-սահմանագծման գործընթացն ինչ փուլում է։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործընթացը կա, աշխատում են, բայց դեռեւս հրապարակելու տեղեկատվություն չկա։ Մյուս դիտարկումներին չարձագանքեց։

«Քիչ առաջ ասացիք, որ եթե ժողովուրդն ուզի, ինձ կարող է հեռացնել։ Բայց  եթե անգամ 100 հազարավոր մարդիկ էլ փողոցում լինեն, դուք գնացող չեք, պարոն Փաշինյան»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31