Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարդացեք 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթղթերը եւ կհասկանաք, որ ղարաբաղյան շարժումն այդ ժամանակ ավարտվել էր»․ Նիկոլ Փաշինյանն Արթուր Խաչատրյանին

Մարտ 26,2025 18:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կարդացեք 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթղթերը եւ կհասկանաք, որ ղարաբաղյան շարժումն այդ ժամանակ ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք այդ մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինտուիցիա չունեինք, որ կարդայինք եւ հասկանայինք»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Ընդդիմադիր պատգամավորին դուր չէր եկել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակի:  Պատգամավորը նախատեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, նախ ինքը չի այդ շարժումը սկսել, այն ղարաբաղցիներն են սկսել, հետեւաբար ինքը չէ, որ պետք է որոշի շարժման հետագա ճակատագիրը։

Արթուր Խաչատրյանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ Պրահայի հանդիպման ժամանակ էր ավարտել ղարաբաղյան շարժումը՝ ստորագրություն դնելով մի փաստաթղթի տակ, ըստ որի Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Արթուր Խաչատրյանը նաեւ հետաքրքրվել էր՝ ի վերջո ի՞նչ է հայկական կողմին զիջել Ադրբեջանը՝ հայկական կողմի բազմաթիվ զիջումների դիմաց։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մասին ինքը խոսել է տարբեր փակ ձեւաչափերում եւ ներհայաստանյան գաղտնիք պահելու որեւէ խնդիր չունի․ կարող է նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ ասել, քանի որ իր ասելիքի այդ հատվածը այս փուլում հրապարակային չի կարող լինել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31