Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին

Մարտ 26,2025 17:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԾԿՀ-ն այսօրվա նիստում տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ 10 մլն դրամի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին՝ 1 մլն դրամի չափով։

Մասնավորապես
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանքի կիրառումը պայմանավորված է ընկերության լիցենզիայի պայմանների 37-րդ և 38-րդ կետերի խախտման հանգամանքով, այն է ընկերությունը 2025 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատված դուրս գալու պարտադրանք ունեցող սպառողների մասով ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն, ինչն ավելի ուշ ճշտվել է, սակայն ժամանակին ճշգրիտ տեղեկատվության չներկայացման արդյունքում խոչընդոտվել է հանձնաժողովի՝ կարգավորման գործառույթների պատշաճ իրականացումը, ինչպես նաև խախտվել են մի խումբ սպառողների իրավունքները և օրինական շահերը։

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանքի կիրառումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոնների 84-րդ և 152.1-ին կետերով սահմանված պահանջների խախտման հանգամանքով, այն է համակարգի օպերատորի կարգավարական հրահանգով 2025 թվականի հունվարի 2-ին ժամը 14։00-ից մինչև հունվարի 4-ը, ժամը` 14։00-ն «Արմփաուեր» ՓԲԸ-ի էներգաբլոկն անջատվել է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացնելով էլեկտրական էներգիայի գնման ծախսի ավելացում, մինչդեռ նշված կանոնների 84-րդ և 152.1-ին կետերի համաձայն համակարգի օպերատորը էլեկտրական էներգիայի տարեկան հաշվեկշռի ճշտումները կատարելիս կարող էր փոխել «Արմփաուեր» ՓԲԸ-ի կայանի արտադրության գրաֆիկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի գնման ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31