Լրահոս
Օրվա լրահոսը

Նիլս Ուշակովսն ու Միրիամ Լեքսմանը ողջունել են Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծի ընդունումը

Մարտ 26,2025 17:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արմենպրես». Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը և Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը համատեղ հայտարարություն են տարածել՝ ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխացմամբ՝ հայտարարւթյան մեջ նշված է, որ սա արդեն հաստատուն կապերի համատեքստում ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար։

«Մենք ողջունում և այս որոշումը դիտարկում ենք որպես մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական ճանապարհի նկատմամբ Հայաստանի հաստատակամ պարտավորության ևս մեկ հստակ արտահայտություն», -ասված է հայտարարության մեջ:

Եվրոպական միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն կարող է դիմել ԵՄ անդամակցություն ստանալու համար, եթե այն համապատասխանում է Կոպենհագենի չափանիշներին, ժողովրդավարության սկզբունքներին, հարգում է մարդու և փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև ապահովում է օրենքի գերակայությունը։

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարն ու Հայաստանի հարցերով զեկուցողը նշել են, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում և նրա դիմադրողականությունն ամրապնդելու գործում՝ հենվելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վրա:

Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31