Լրահոս
Օրվա լրահոսը

YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել 

Մարտ 26,2025 17:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ս.թ. մարտի 22-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoPhone-ի և Bahamut Grants-ի համատեղ տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը պատմել է Bahamut դրամաշնորհային ծրագրի մասին:

Նախաձեռնության շրջանակում YoPhone-ը հայտարարել է նոր մրցույթի մասին, որին կարող են միանալ ծրագրավորողներ և ոլորտով հետաքրքրվողներ։ Մասնակիցները կարող են ստեղծել իրենց  բոտը կամ մինի հավելվածը  YoPhone հավելվածի վրա և ստանալ 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդից  իրենց մասնաբաժինը։ Հաղթողները կորոշովեն՝ հաշվի առնելով հարթակի հարմարավետությունը, UX դիզայնը և օգտատերերի ներգրավվածությունը։

Մրցանակային 1-ին տեղի համար նախատեսված է 10,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ-ի համար՝ 5,000, իսկ 3-րդ տեղի համար՝ 2,500 FTN-ին համարժեք ՀՀ դրամ։ 4-10-րդ հորիզոնականները զբաղեցրած նախագծերը նույնպես ընդհանուր մրցանակային ֆոնդից կստանան պարգևներ։ Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանն ասել է․ «Այս նախաձեռնությամբ մենք աջակցում ենք հայ ծրագրավորողներին և ծանոթացնում YoPhone հավելվածի հնարավորություններին»:

Հայտադիմումների վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ հետևելով YoPhone-ի պաշտոնական կայքին և սոցիալական հարթակների էջերին։ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31