Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ որոշումը կօգնի ԱՄՆ հակառակորդներին». Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ Թրամփին կոչ են անում չեղարկել ԶԼՄ-ների ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

Մարտ 26,2025 17:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:52
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Տասնյակ ամերիկացի օրենսդիրներ մարտի 25-ին նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել չեղարկել ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) փակելու մասին իր հրամանագիրը՝ պնդելով, որ այդ քայլը վնասակար ազդեցություն կունենա իր հեռարձակողների, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի վրա և միայն կօգնի ԱՄՆ հակառակորդներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան:

Թրամփին ուղղված նամակում, որը ստորագրել են Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ, ասվում է, որ USAGM-ի փակումը կվնասի նաև ԱՄՆ հեղինակությանը և նրա գլոբալ դիրքին ամբողջ աշխարհում:

«Եթե ավելի ուղիղ, դա միլիոնավոր մարդկանց՝ Հավանայից մինչև Կարակաս, Մինսկից մինչև Թեհրան՝ փակ և սահմանափակված միջավայրերում, կթողնի իրենց շրջապատող աշխարհի մասին տեղեկատվություն ստանալու նվազ հնարավորություններ», – ասված է նամակում, – «Մենք խստորեն կոչ ենք անում Ձեզ վերանայել այս հրամանագիրը և ապահովել, որ ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալության և նրա հեռարձակողների կարևոր աշխատանքը շարունակվի»:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթակոմիտեի բարձրաստիճան անդամ, Բիլ Քիթինգը (դեմոկրատ Մասաչուսեթս նահանգից) հայտարարել է, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, «Ամերիկայի ձայնը», «Ազատ Ասիա» ռադիոկայանը և այլ լրատվամիջոցներ, որոնք վերահսկվում են USAGM-ի կողմից, «ծառայում են որպես փափուկ ուժի կենսական գործիքներ», որոնք թույլ են տալիս փակ հասարակությունների մարդկանց օգտվել հավաստի և օբյեկտիվ տեղեկատվությունից:

«Նրանց աշխատանքն այնքան արդյունավետ է, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռեժիմները դատապարտել են այն որպես ազգային անվտանգության սպառնալիք», – նշել է Քիթինգը մամուլի հաղորդագրության մեջ, որում նա Թրամփի մարտի 14-ի հրամանը անվանել է «անխոհեմ» և ասել, որ այն «խրախուսում է ԱՄՆ հակառակորդներին, որոնք սարսափում են վստահելի ԶԼՄ-ներից»:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փակումը թույլ կտա Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի և Կենտրոնական Ասիայի կառավարություններին տարածել ռեժիմի քարոզչության վերաբերյալ իրենց սեփական մոտեցումները՝ չվախենալով պատասխանատվության ենթարկվել մրցանակակիր աշխատանքներ ունեցող «Ազատության» առջև, ասված է նամակում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31