Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են թալանել «Իզի փեյ» տերմինալը՝ քանդելով խանութի պատը. Shamshyan.com

Մարտ 26,2025 17:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մուշական 1-ին փողոցի թիվ 2 հասցեում գտնվող խանութի դիմաց բնակիչները գողություն կատարող անձանց են բռնել։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 04։25-ի սահմաններում, Երևանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Մ․-ն 37-ամյա Լևոն Ա․-ի կողմից վարվող «Nissan» մակնիշի տաքսի ավտոմեքենայով գնացել է Մուշական 1-ին փողոցի 2 հասցե, հանդիպել Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Ս․-ին և վերջինիս հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել են Մուշական 1-ին փողոցի 2 հասցեում գործող խանութի հետևի հատվածի պատը, մուտք են գործել խանութի տարածք, մետաղյա լինգով վնասել և փորձել են բացել խանութի սրահում գտնվող «Իզի փեյ» վճարահաշվարկային տերմինալի դուռը և փորձել են գողություն կատարել, սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի ու թաքնվել խանութի հետնամասում գտնվող եղեգների մեջ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Մուշական 1-ին փողոցի 2 հասցեի մոտից գողություն կատարելու համար բաժին են տեղափոխել Արտյոմ Մ․-ին, Նարեկ Ս․-ին, իսկ տաքսու վարորդ Լևոն Ա․-ին հրավիրել են:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արտյոմ Մ․-ի, Նարեկ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31