«Ես կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք եւ այն խաղաղությունը, որի լուծման ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենահամապարփակ ճանապարհն է»,- խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ գերիների վերադարձին եւ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը ետ կանչելու մասին հարցին։
Գերիների վերադարձի առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նոր բան չունեմ ասելու․ այն գործիքակազմերը, որ կիրառել ենք, այսօր էլ կիրառում ենք, ապագայում էլ կշարունակենք կիրառել»։ Գերիների հարցը Նիկոլ Փաշինյանն էլ կարեւոր հարց է համարում՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ այդ իմաստով, ասում է, որ «մեզ անհանգստացնում է»։
Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ «Խաղաղության համաձայնագրում» չկա կետ, որն անհանգստություն է առաջացնում ՀՀ-ի համար՝ միակողմանի զիջումների իմաստով։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Անպատասխան զանգը ձեզ օգնեց ձեր ոչինչ չասող պատասխանում»,- հեգնեց Լիլիթ Գալստյանը՝ նկատի ունենալով այն, որ Նիկոլ Փաշինյանի խոսքի ընթացքում դահլիճում ինչ-որ մեկի հեռախոսն անդադար զանգում էր։
Նա հակադարձեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Ադրբեջանի դեմ հայցերը ետ վերցնելով՝ թուլացնում են ՀՀ-ի դիրքերը։
«Հայցերի ետ վերցնելը ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրելուց եւ վավերացնելուց հետո։ Դա վերաբերվում է ոչ միայն ՀՀ-ին, այլեւ Ադրբեջանին։ Արդյունքում ինչքան ՀՀ-ն է թուլանալու, թուլանալու է նաեւ Ադրբեջանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ