Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերությունը նույնքան հրատապ է ԱՄՆ գործող վարչակազմի համար․ Նիկոլ Փաշինյանը Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին

Մարտ 26,2025 17:04

«Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի»,- խորհրդարանում հարցուպատասխանի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարի հետ երեկվա իր հեռախոսազրույցին վերաբերող հարցին։

ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։ ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ վարչապետը համաձայնել են, որ Հարավային Կովկասում էսկալացիան ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս հեռախոսազրույցը երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության գործընթացի հաստատումն էր․ այն նույնքան հրատապ է ԱՄՆ գործող վարչակազմի համար։

Տարածաշրջանային իրավիճակի եւ Խաղաղության գործընթացի մասով էլ հղում կատարեց ԱՄՆ պետքարտուղարին, որն ասել է՝ կարեւոր փուլ է նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31