Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների հետ շատ զգույշ». ԱԺ անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են լրագրողների խաղաղ ցույցը

Մարտ 26,2025 17:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լրագրողների հետ շատ զգույշ». ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, լրագրողներն ակցիա են իրականացնում՝ բողոքելով լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի պահվածքի դեմ։

ԱԺ անվտանգության աշխատակիցները խոչընդոտեցին լրագրողների խաղաղ ցույցը: Լրագրողները փորձում էին պաստառ պահել օթյակից՝ «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր»: Սակայն անվտանգության աշխատակիցները քաշքշելով խլեցին պաստառը և դուրս հրավիրեցին նրանց:«ԱԺ-ում հավատարմագրված լրագրողն իրավունք չունի ԱԺ վարչական շենքում ակցիա իրականացնել»,- ասաց պետական պահպանության ծառայության աշխատակիցներից մեկը:

Ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոտեցավ՝ ասելով, որ պաստառը վերցնելու հրահանգը ինքը չի տվել:

Ինչպես հայտնում է «Փաստինֆոն»-ն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները Ազգային ժողովի մուտքի մոտ դիմավորել են վարչապետ Փաշինյանին և նրան նամակ հանձնել՝ պահանջով՝ ԱԺ-ում ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։

Փաշինյանը վերցրել է նամակը և ձեռնպահ մնացել տեղի ունեցածին գնահատականներ տալուց։

Դիմումին միացել է 161 լրագրող։

«Նիկոլ Փաշինյանից ակնկալում ենք, որ որպես ՔՊ վարչության նախագահ որպեսզի քննի իր թիմակցի վարքը, որովհետև իմ կարծիքով, մեր երկրում նման պատգամավոր ունենալը անթույլատրելի է։ Հույս ունեմ, որ վարչապետը կանսա այսքան լրագրողի հորդորին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը, որը կազմակերպել էր ստորագրահավաքը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Անդրանիկ Քոչարյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին, նա նախ հորդորել էր լրագրողին իրենից հեռու կանգնել, ապա ասել էր «Մաքրեք ձեր բերանը»՝ հայտարարելով, որ ինքը կրկնում է հոգևորականի հորդորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31